National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.11.2015
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նոյեմբերի 17-ին ընդունել է «Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի» Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի վարչության տնօրեն Ռայնհարդ Քրումին, Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի բաժնի վարիչ Դիթմար Դիրմոզերին եւ «Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի» Հարավային Կովկասի գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Յուլիա Բլեզիուսին:

Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը կարեւորել է Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանականների միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունները, այդ հարցում նաեւ «Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի» աջակցությունը:

Հյուրերի խնդրանքով Արտակ Զաքարյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության մասին` անդրադառնալով Արեւելյան գործընկերության անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, ԵՏՄ անդամակցությանը, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ համագործակցության հնարավոր հեռանկարներին: Պարոն Զաքարյանը ներկայացրել է ԵՏՄ տնտեսական հնարավորությունների զարգացման, ՀՀ-ի մասնակցության եւ տնտեսական ինտեգրման ակնկալիքները:

Արտակ Զաքարյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններին՝ նշելով, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության կողմնակիցն ու երաշխավորն է: Խոսվել է նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, ընդգծվել է, որ այն կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի համար՝ հիմքում ունենալով ինքնորոշման իրավունքի անվիճելի սկզբունքը:

Արտակ Զաքարյանը ներկայացրել է նաեւ սահմանին տիրող իրավիճակը եւ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումները: Նշվել է, որ միջազգային կազմակերպությունները պետք է ոչ թե անհարկի միջամտեն բանակցային գործընթացին, այլ նպաստեն հասարակությունների միջեւ խաղաղ եւ վստահելի մթնոլորտի ձեւավորմանը: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է հիմնադրամի առաջիկա ծրագրերում հաշվի առնել այս կարեւոր խնդիրը:

Ռայնհարդ Քրումը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ներկայացրել Գերմանիայի արտաքին քաղաքականությունը, անդրադարձել տարածաշրջանի անվտանգության հարցերին: Պարոն Քրումը նշել է, որ, ի տարբերություն «սառը պատերազմի» տարիներին, այժմ երկրներն ավելի շատ պետք է կողմնակից լինեն խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծմանը: Իրենք նույնպես դրա կողմնակիցն են եւ այս համատեքստում ցանկություն ունեն Հայաստանի ձայնը լսել եւ լսելի դարձնել:

Հյուրերը կարեւորել են հասարակության զարգացման հեռանկարները եւ նշել, որ Հայաստանի որդեգրած քաղաքականությունն այդ հարցում շատ յուրօրինակ է: Տնտեսական եւ արժեքային համակարգի փոխկապակցումը Հայաստանի համար լավ հնարավորություն կլինի նաեւ տարածաշրջանային զարգացման տեսանկյունից:

Արտակ Զաքարյանը շնորհավորել է «Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի» հայաստանյան առաքելության 20-ամյա տարեդարձը՝ մաղթելով նոր հաջողություններ:


17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am